Կարակասում բողոքի ցույցերից քսան մարդ է տուժել

Կարակասում բողոքի ցույցերից քսան մարդ է տուժել

Ավելի քան քսան մարդ է տուժել Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում տեղի ունեցած բողոքի ցույցերից: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի լրատվական կայքը: Նշենք, որ Վենեսուալյի Գերագուն դատարանի սահմանադրական պալատը երեկ որոշում էր կայացրել, որի համաձայն նախագահ Նիկոլաս Մադուրոն կարող է հիմնարար ժողով հրավիրել առանց հանրաքվեի անցկացման, ինչն էլ բողոքի նոր ալիք էր բարձրացրել:



Նշենք, որ Վենեսուելայում բողոքի ակցիաները շարունակվում են սկսած ապրիլից: Այժմ արդեն ցուցարարները ունեն մտավախություն, որ Մադուրոն ցանկանում է փոխել սահմանադրությունը: