Ռուսաստանը թույլ չի տալիս ահաբեկիչներին լքել Ռաքքան

Ռուսաստանը թույլ չի տալիս ահաբեկիչներին լքել Ռաքքան

Ռուսական օդուժը մշտական հսկողության տակ է պահում եւ թույլ չի տալիս ԻՊ ահաբեկիչներին լքել Ռաքքան: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, վկայակոչելով ՌԴ Պնախարարության հայտարարությանն այդ առնչությամբ: Ըստ այդմ, Ռաքքայից փախուստի դիմած եւ բացահայտված բոլոր զինյալները ոչնչացվել են ռուսական օդուժի կողմից:



Ընդհանուր առմամբ վերջին օրերին ոչնչացվել է ութսուն գրոգային եւ երեսունվեց տրանսպորտային միջոց, ութ վառելիքային լիցքավորման մեքենան եւ տասնյոթ պիկապ, որոնք եղել են ականապատված: Նշվում է, որ գրոհայինները հիմնականում փախչում են Եփրատ գետի վրայով, թեեւ շրջապատված են ԱՄՆ, ՄԹ եւ Ֆրանսիայի ուժերով: Ռուսական կողմը ամեն հնարավոր գործողություններ ձեռնարկում է, ըստ հայտարարության, որպեսզի թույլ չտա գրոհայինների անցումը Հոմսի եւ Համայի նահանգներ: