Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել, կա տասներեք զոհ

Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել, կա տասներեք զոհ

Տասներեք զինվորական է զոհվել, որոնց շարքում` մեկ գեներալ, ինչպես նաեւ մի քանի բարձրաստիճան շտաբայիններ, Թուրքիայի հարավ-արեւելքում գտնվող Շիրնակ նահանգում տեղի ունեցած ավիավթարի հետեւանքով: Այս մասին հայտնում է “Անադոլու” լրատվական գործակալությունը, հավելելով, որ կործանվել է զինվորականներին տեղափոխող ռազմական ուղղաթիռը:



Նշվում է, որ թուրքական պաշտպանական գերատեսչությունը հաստատել է ուղղաթիռի կործանումը: Ուղղաթիռը եղել է Сougar AS 532, որի մեջ եղել են տասներեք հոգի: Դեպքի վայր է մեկնել Թուրքիայի Պնախարար Ֆըքրի Ըշիքը: