Նավթը համաշխարհային շուկայում թանկացել է

Նավթը համաշխարհային շուկայում թանկացել է

Նավթի գները համաշխարհային շուկայում աճել են հերթական անկումից հետո: Այսպես, Brent տեսակի նավթի մեկ բարելի գինը աճել է $0,45 (0,89%) եւ կազմում է Լոնդոնի բորսայում` $51,21, իսկ Նյու Յորքի բորսայում WTI տեսակի թեթեւ նավթի մեկ բարելի գինը աճել է $0,46 (0,95%) եւ կազմում է $48,78: Նշենք, որ շուկան դեռեւս սպասում է ԱՄՆ էներգետիկայի նախարարության զեկույցին՝ կապված ԱՄՆ նավթի կոմերցիոն պաշարների վերաբերյալ: Նշենք նաեւ, որ Մոսկվան հայտարարել է, որ պատրաստվում է իր հաշվարկներն անել՝ մեկ բարելը քառասուն դոլարի սահմաններում գտնվող նավթի գնի մեկնակետն ընդունելով հիմք: