Թրամփը կարգելափակի ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու որոշումը

Թրամփը կարգելափակի ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու որոշումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ամենայն հավանականությամբ կսառեցնի Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը Թել-Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու որոշումը: Այս մասին հայտնում է ամերիկյան NBC հեռուստաալիքը: Ըստ հաղորդման, ԱՄՆ նախագահը մտադիր է օգտվել որոշման հանդեպ իր «վետո»-ի իրավունքից եւ թողնել ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունը Թել-Ավիվում: Նշենք, որ տեղափոխման մասին օրենքն ԱՄՆ Կոնգրեսը հաստատել էր դեռ 1995-ին, սակայն բոլոր նախագահներն էլ այս հարցը առկախված են թողել՝ չցանկանալով ավելի սրել իրադրությունը Մերձավոր Արեւելքում: Վերջին անգամ այս հարցի նկատմամբ «վետո»-ի իրավունքը կիրառվել է անցած տարի նախագահ Օբամայի կողմից: