Պայթյուն Սաուդյան Արաբիայում

Պայթյուն Սաուդյան Արաբիայում

Հզոր պայթյուն է որոտացել Սաուդյան Արաբիայի արևելյան Էլ Քաթիվ քաղաքում: Զոհերի և վիրավորների մասին առայժմ տեղեկություններ չկան, հայտնում է Al-Arabiya հեռուստաալիքը: 



Նշվում է, որ փողոցում օդ է բարձրացել պայթուցիկով լցված ավտոմեքենան, իսկ քաղաքի բոլոր կողմերից երևացել է սև ծխի սյունը:



Էլ Քաթիվը հիմնականում բնակեցված է շիա մահմեդականներով, ովքեր Սաուդյան Թագավորության հիմնականում սուննի բնակչության մեջ փոքրամասնություն են կազմում: