Քաբուլի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 100-ի

Քաբուլի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 100-ի

Քաբուլում նախորդ օրը տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 100-ի: Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել մոտ 600 մարդ, հաղորդում է Tolo News հեռուստաալիքը՝ հղում կատարելով Աֆղանստանի առողջապահության նախարարությունում իր աղբյուրին:



Երեկ հաղորդվել էր միայն 90 զոհի և 380 վիրավորի մասին:



Աղբյուրի փոխանցմամբ՝ զոհերի թիվը դեռ հնարավոր է ավելանա, քանի որ որոնողական-փրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են: Նա նաև հավելել է, որ բացի զոհերից և վիրավորներից կան նաև անհետ կորածներ: