Պայթյուն և կրակոցներ Մանիլայում (լուսանկարներ)

Պայթյուն և կրակոցներ Մանիլայում (լուսանկարներ)

Կրակոցներ և պայթյուն է լսվել Ֆիլիպինների մայրաքաղաքի հյուրանոցային համալիրներից մեկի մոտակայքում, հաղորդում է CNN Philippines հեռուստաալիքը:



Վերջինիս տվյալներով ներկա պահին Մանիլայի Resorts World հյուրանոցային համալիր են ժամանում շտապօգնության մեքենաներ, ինչպես նաև հրշեջ և փրկարարական ծառայությունները:



Հյուրանոցային համալիրը գտնվում է Մանիլայի Նինո Ակինոյի անվան միջազգային օդանավակայանի դիմաց: