Հայը Թուրքիայում ապաստան կխնդիր

Հայը Թուրքիայում ապաստան կխնդիր
Հյուսիսային պողոտայից իր 5 երեխաների հետ 2004թ.-ին վտարված Մարիամ Գիշյանն այսօր մեկնում է Թուրքիա՝ այնտեղի իշխանություններից ապաստան խնդրելու: Մարիամ Գիշյանը, որ տարիներ շարունակ բողոքում էր կառավարության շենքի դիմաց, 6 սենյականոց տուն է ունեցել Հյուսիսային պողոտայի Լալայան փողոցում, սակայն նրա տունը քանդել են՝ հնարավորություն չտալով սեփականաշնորհել այն: Այժմ տարածքը, որոշ տեղեկություններով, տնօրինում է Սամվել Մայրապետյանը, ով տեղում կառուցապատում է իրականացրել: Մարիամին առաջարկել են 20 հազար դոլար, որի հետ վերջինս չի համաձայնել, չնայած  համաձայնելու դեպքում էլ չէր կարող Երեւանում տուն գնել: Նշենք, որ Մարիամ Գիշյանը երկրորդ կարգի հաշմանդամ է, իսկ նրա երեխաներից երկուսը հիվանդ են էպիլեպսիայով: