Ոլորտը խնդիրներ ունի, որոնք փորձում ենք լուծել

Ոլորտը խնդիրներ ունի, որոնք փորձում ենք լուծել
"Ոլորտը բազմաթիվ խնդիրներ ունի, եւ մենք փորձում ենք քայլ առ քայլ էդ խնդիրները լուծել: Մեր առջեւ հիմնական խնդիրներից է, որ այսօրվա գործող նորմերն ու ստանդարտները փորձենք հասցնել միջազգային չափորոշիչներին",- երեկ Շինարարի օրվան նվիրված միջոցառման ժամանակ մեր թղթակցի հետ զրույցում ասել է քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը: Աղետի գոտու կառուցապատումների եւ Վերահսկիչ պալատի արձանագրած որոշ խախտումների հետ կապված հարցին նախարարը պատասխանել է. "Գյումրու հետ կապված՝ հիմնականում խոսքը վերաբերում էր շենքերի ներքին հարդարման աշխատանքներին, որը ժամանակի ընթացքում վերացվեց, եւ մենք շահագործման հանձնեցինք":