Երբ վարչապետը սեթեւեթում է

Երբ վարչապետը սեթեւեթում է
Թափանցիկ գործունեության ջատագով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, պարզվում է՝ ավելի գերադասում է լուսանկարվել լրագրողների հետ, քան պատասխանել լրագրողի հարցին: Երեկ "Երեւան թյուլիփ" հյուրանոցում, Շինարարի օրվա առթիվ միջոցառման ավարտին, երբ մեր թղթակիցը փորձել է հարց ուղղել Տիգրան Սարգսյանին, վարչապետը հրաժարվել է պատասխանել: Փոխարենը՝ նույն պահին չի մերժել լուսանկարվել մեկ այլ լրագրողի հետ: "Եթե իմ հարցերին պատասխանեք, ես էլ Ձեզ հետ կնկարվեմ",- տեսնելով, որ վարչապետը նախապատվությունը տալիս է լուսանկարվելուն, ասել է մեր թղթակիցը: "Ես դեռ չեմ արժանացել Ձեզ հետ նկարվելու պատվին",- սեթեւեթել է վարչապետը եւ հեռացել: