Յակուտական փողերն Արագածոտնում

Յակուտական փողերն Արագածոտնում
Յակուտիայի հայ համայնքի ղեկավար Խորեն Սահակյանը, որն օրեր առաջ եկել էր Հայաստան, պատրաստվում է ներդրումներ կատարել իր եղբոր՝ ՀՀԿ-ական Սարգիս Սահակյանի ղեկավարած մարզում՝ Արագածոտնում: Այս տեղեկությունը ստացանք հենց  մարզպետ Սարգիս Սահակյանից: Նա հայտնեց, որ մարզը ծաղկացնելն իրենց  ընտանիքի նպատակն է, բայց թե որ ճյուղում է պատրաստվում իր մեծահարուստ եղբայրը ներդրումներ կատարել, ըստ մարզպետի, առայժմ անորոշ է: "Ճի՞շտ է, որ Ձեր եղբայրը՝ Խորեն Սահակյանը, Ձեզ եւ Խաչիկ Մանուկյանին հաշտեցնելու նպատակ է ունեցել" հարցին մարզպետը պատասխանեց, որ իրեն նման բան հայտնի չէ: