Ադրբեջանը պատրաստվում է Հայրենական պատերազմի

Ադրբեջանը պատրաստվում է Հայրենական պատերազմի
Ադրբեջանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Արազ Ալիզադեն երեկ հայտարարել է, որ եթե հայկական կողմը կարծում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման լուծման միակ ճանապարհը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչումն է, այդ պարագայում չի կարելի բացառել Հայրենական պատերազմի սկսումը: «Մենք այլ ելք չենք ունենա, բացի մեր տարածքները ռազմական ուժով վերադարձնելը, չէ որ մեզ մոտ ասում են, որ առանց Ղարաբաղի եւ Շուշիի Ադրբեջանը հոգի չունի»,- ասել է Ալիզադեն: Նշենք, որ ԼՂՀ անկախության ճանաչման օրինագիծը, որը տարակարծություն է առաջացրել խորհրդարանական ուժերի շրջանակում, Ազգային ժողով է ներկայացրել «Ժառանգություն» խմբակցությունը: