Ամերիկացի օդաչուն Լոնդոնում հարբել է և մոռացել երթուղին

Ամերիկացի օդաչուն Լոնդոնում հարբել է և մոռացել երթուղին
Բրիտանական ոստիկանությունը ձերբակալել է ամերիկյան Delta Airlines ավիաընկերությանը պատկանող Boeing 757 ինքնաթիռի օդաչուին, որը մտադրվել էր նստել ինքնաթիռի ղեկին հարբած վիճակում։ Ինքնաթիռը, որտեղ կային 213 ուղևորներ, նոյեմբերի 1–ին Լոնդոնից պետք է թռչեր Դեթրոիթ։ Սակայն 48-ամյա երկրորդ օդաչու Ջորջ Լափերլը, ով օդաչուի խցիկ էր մտել արձակած կոշկաքուղերով, չգիտես թե ինչու համոզված էր, որ պետք է թռչի Նյու Յորք։ Օդաչուից շատ ուժեղ ալկոհոլի հոտ էր գալիս։ Լափերլի արյան մեջ ալկոհոլի պարունակությունը 5 անգամ գերազանցում էր այն չափաքանակը, որը Բրիտանիայում թույլատրելի է օդաչուներին։ Սքոթլանդ-Յարդի աշխատակիցները ձերբակալել են Լափերլին, և նոյեմբերի 16–ին վերջինս պետք է կանգնի դատարանի առջև։ Մինչև դատավճիռը Լափերլը հեռացված է թռիչքներից։