Աֆղանստանում տեղակայված գերմանական զինված ուժերի շարքերը համալրվել են ավանակով

Աֆղանստանում տեղակայված գերմանական զինված ուժերի շարքերը համալրվել են ավանակով
Աֆղանստանի հյուսիսում Չախար-դարա գավառում, որը հանդիսանում է Թալիբանի  հանգրվանը, տեղակայված Գերմանական զորամիավորման զինծառայողները ձեռք են բերել ավանակ, որը պետք է մասնակցություն ունենա զինված խմբավորումների դեմ գործողություններում, հայտնում է Welt-ը: Ինչպես նշում է օպերատիվ միավորման 3-րդ վաշտի հրամանատար Միխայիլ Լ.-ն, ավանակի օգտագործումը հանդիսանում է «տակտիկական անհրաժեշտություն»: «Հաճախ ստիպված ենք լինում դիմել ոչ ավանդական որոշումների», - նշում է հրամանատարը:



Բարդ անցանելի վայրերում պարեկություն անցկացնելու ժամանակ Հերման անունով ավանակը պատք է իր մեջքի վրա տեղափոխի ծանր զենքեր և զինամթերք: Կենդանին գնել են տեղի շուկայում 100 դոլարով: