Կուբացիներին թուլատրվել է վաճառել և գնել բնակարաններ

Կուբացիներին թուլատրվել է վաճառել և գնել բնակարաններ

Կուբայի իշխանությունները հանել են անշարժ գույքի առք ու վաճառքի արգելքը, որը հեղափոխությունից հետո 1959 թվականին մտցրել էր Ֆիդել Կաստրոն: Այս մասին գրում է El Universal թերթը: Այս քայլով իշխանությունները հուսով են լուծել բնակարանային դեֆիցիտի հարցը և կրճատել տների և բնակարանների անօրինական վաճառքի ծավալները:



Մինչև վերջերս կուբացիները կարողանում էին միայն փոխանակել տները կամ բնակարանները:  Պարբերականը նշում է, որ «բնակարանային հարցը» Ռաուլ Կաստրոյի կառավարությունը հայտարարել է որպես հիմնական խնդիր: 2007 թ. բնակտարածքի դեֆիցիտը կազմում էր մոտ 500 հազար տուն, իսկ 2008 թվականի փոթորիկները ոչնչացրել են մոտ 600 հազար կառույց: Ըստ պաշտոնական տվյալների, գոյություն ունեցող տների 40 տոկոսը գտնվում են վատ վիճակում:



2009թ. հունվարին կառավարությունը թուլատրել է երկրում մասնավոր տների կառուցումը: