Նոր ադամանդապատ մոլորակ են հայտնաբերել

Նոր ադամանդապատ մոլորակ են հայտնաբերել
Գիտական ուսումնասիրություններ կատարող խումբը հայտնաբերել է երկնային մի շատ տարօրինակ մարմին, որը պատված է եղել ածուխով: Այնուհետեւ այդ երկնային մարմինը սկսել են ուսումնասիրել բրիտանացի գիտնականները եւ ենթադրել են, որ հայտնագործված է մի նոր մոլորակ, որի մակերեւույթը պատված է ադամանդով եւ գրաֆիտով: BBC-ին տված հարցազրույցում գիտնականներից մեկն ասել է, թե իրենք գրեթե համոզված են, որ այդ մոլորակի ցամաքային մասն ամբողջությամբ ադամանդով է պատված: