Դելֆինարիումը կբացվեր ցանկացած քաղաքական եղանակի

Դելֆինարիումը կբացվեր ցանկացած քաղաքական եղանակի
Երեկ մեծ հանդիսավորությամբ բացվել է «Նեմո» անունը կրող դելֆինարիումը, որի շուրջ այդքան աղմուկ կար: Եվ չնայած բնապահպանները դրսում բողոքի ակցիա էին անում՝ պաստառներով, վանկարկումներով, սակայն առաջին ներկայացումը կայացավ, եւ շոուին մասնակցող երեխաները զվարճացան: Հիշեցնենք, որ այն կառուցվել է Կոմիտասի անվան պանթեոնին հարակից տարածքում, ինչը բողոքի առիթ էր տվել, եւ անգամ երգահան Վահրամ Թաթիկյանը մեկօրյա հացադուլ էր հայտարարել այս կապակցությամբ: Սակայն Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն ամեն ինչ արեց, որ դելֆինարիումը կառուցվի: Թե որքանով է այն վտանգավոր երեխաների եւ աղետալի երեւանցիների համար, ցույց կտա ժամանակը: