Օսկանյանի որդին վրաերթ չի կատարել, պարզաբանում է Սիվիլիթասը

Օսկանյանի որդին վրաերթ չի կատարել, պարզաբանում է Սիվիլիթասը

Սիվիլիթաս հիմնադրամից մենք բացատրություններ ենք ստացել նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի որդու` Արա Օսկանյանի կողմից կատարված վրաերթի մասին մամուլում տարածված տեղեկությունների վերաբերյալ: Ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ: «Երեկ և այսօր մամուլում հրապարակումներ կային Սիվիլիթաս հիմնադրամի նախագահ Վարդան Օսկանյանի որդու` Արա Օսկանյանի կողմից 1948 թ. ծնված քաղաքացի Ալեքսանդր Գրիգորյանին վրաերթի ենթարկելու վերաբերյալ:



Հայտնում ենքոր «վրաերթ» որպես այդպիսին տեղի չի ունեցել: Մեքենան ցածր արագության վրա կողքով դիպել է 62-ամյա քաղաքացի Գրիգորյանին, որը վայր է ընկել: Արա Օսկանյանը տուժողին, որը որևէ մարմնական վնասվածք չի ստացել և վստահեցրել է,որ իրեն լավ է զգում, առաջարկել է տեղափոխել տուն: Դեպքի վայր ժամանած ոստիկանը, սակայն, պնդել է, որ, կարգի համաձայն շտապ օգնության մեքենա կանչվի: Շտապ օգնությունը տուժողին տեղափոխել է Մարգարյան բժշկական կենտրոն,որտեղ մոտ 15 րոպե զննություն անցնելուց և որևէ թաքնված վնասվածք չհայտնաբերելուց հետո, քաղաքացի Գրիգորյանը գնացել է տուն: Միջադեպն այսքանով ավարտվել է:



Մնում է հույս ունենալ, որ գործող պետական պաշտոնյաները և նրանցից շատերի` ուշադրության շատ ավելի ,արժանիե ազգականները նույնպես կլինեն հասարակության ուշադրության կենտրոնում: Մաղթում ենք ձեզ անփորձանք տարի և ամենայն բարիք»: