Ռուսաստանում բերման են ենթարկել Վրաստանի օգտին լրտեսության մեջ կասկածվողի

Ռուսաստանում բերման են ենթարկել Վրաստանի օգտին լրտեսության մեջ կասկածվողի
Վրաստանի օգտին լրտեսության մեղադրանքով Ռուսաստանում ձերբակալվել են Հարավային ռազմական շրջանի զորամասերից մեկի մի սպա եւ նրա մայրը, հայտնում է Ռուսաստանի ԱԴԾ-ն:  «ՌԴ անվտագության դաշնային ծառայության մարմինները, պետական դավաճանության մեղադրանքով բերման են ենթարկել Ռուսաստանի քաղաքացիներ՝ Հարավային ռազմական շրջանի զորամասերից մեկի սպա Դավիթ Ալիեւը, ով վրացական հատուկ ծառայությունների հանձնարարությամբ գաղտնի ինֆորմացիա էր հավաքում շրջանի զորքերի մասին, նաեւ նրա մայրը՝ Ալիեւա Իրինան, ով պատրաստվում էր այդ հավաքված ինֆորմացիան տեղափոխել Վրաստան», - ասվում է ԱԴԾ հաղորդագրության մեջ: