Խոդորկովսկու գործի պատճառով Պուտինը կարող է ներառվել սեւ ցուցակում

Խոդորկովսկու գործի պատճառով Պուտինը կարող է ներառվել սեւ ցուցակում




ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը կարող է հայտնվել Եվրամիության սեւ ցուցակում` «ЮКОС»-ի նախկին սեփականատերեր Միխայիլ Խոդորկովսկու եւ Պլատոն Լեբեդեւի գործի հետ կապ ունենալու համար: Այս մասին գրել է The New Times-ը` հղում կատարելով իր ունեցած տեղեկություններին: Սեւ ցուցակ կոչեցյալը հիշյալ գործի հետ կապ ունեցող այն չինովնիկների ցուցակն է, որոնց նկատմամբ կարող են կիրառվել պատժամիջոցներ՝ վիզա չտրամադրելու եւ բանկային հաշիվների սառեցման միջոցով:



Ինչպես պնդում է The New Times-ը, այս «սեւ ցուցակում» կարող են հայտնվել ոչ միայն  քննիչները, դատախազները եւ դատավորները, ովքեր զբաղվել են «ЮКОС»-ի գործով, այլեւ երկրի առաջին դեմքերը` ներառյալ Վլադիմիր Պուտինինը եւ փոխվարչապետ Սեչինը: Ինչպես հաղորդել է Եվրախորհրդարանի պատգամավոր Քրիստինա Օյուլանդը ամսագրին տված հարցազրույցի ժամանակ` «Եվրոպան ոչինչի առաջ չի կանգնի, որ Ռուսաստանում պաշտպանվեն մարդու իրավունքները»: Նախորդ շաբաթ Եվրախորհրդարանում «ЮКОС»-ի գործի հետ կապված ռուսաստանցի չինովնիկների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու կոչեր են հնչել: Մասնավորապես Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը Խոդորկովսկու եւ Լեբեդեւի գործնանվանել է ՌԴ-ում մարդու իրավունքները հարգելու եւ օրինականության «լակմուսային թուղթ»:



Մոսկվայում եվրախորհրդարանականներին մեղադրել են շտապելու մեջ, քանի որ վճիռը գտնվում է բողոքարկման փուլում, եւ դեռ չի մտել օրինական ուժի մեջ: Իսկ Պետդումայի խոսնակ Բորիս Գրիզլովը պատժամիջոցների մասին խոսակցություններն անվանել է ճնշում Ռուսաստանի նկատմամբ: