Վրաստանը փոխհատուցում է ուզում

Վրաստանը փոխհատուցում է ուզում
Վրաստանը պատրաստվում է 2008 թվականի կարճատեւ պատերազմի ընթացքում Ռուսաստանի կողմից հասցված նյութական վնասի փոխհատուցում ստանալ միջազգային դատարանի միջոցով: Խոսքը գնում է մի քանի տասնյակ միլիարդների մասին: Մինչ դատարան դիմելը, վրացական կողմը փորձում է հաշվարկել հակամարտության տարածքներին հասցված վնասի չափը:



Այս հարցերը քննարկվելու են Վրաստանի խորհրդարանի` երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելու խնդրով զբաղվող ժամանակավոր հանձնաժողովի նիստում: Հանձնաժողովի նախագահ Շոթա Մալաշխիյան հայտարարել է, որ իրենք պետք է քննարկեն, թե ինչ եղանակով է կատարվելու վնասի փոխհատուցումը եւ ինչ միջազգային իրավաբանական գրասենյակներ պետք է ընտրվեն հայցադիմումը կազմելու համար: