Հարբած կինը` աղբատար խողովակում

Հարբած կինը` աղբատար խողովակում
Վոլգոգրադի Դերժինսկի շրջանի բնակիչները գիշերն արթնացել են օգնություն կանչող կանացի ձայնից: Ինչպես պարզվել է, այդ ձայնը աղբատար խողովակից է հնչել: 41-ամյա մի կին կեսգիշերից հետո հայտնվել է աղբատար խողովակում, լռվել է 8-9 հարկերի մեջտեղում եւ չի կարողացել ինքնուրույն այնտեղից դուրս գալ: Շենքի բնակիչները փրկարարների են կանչել, որոնք ստիպված են եղել կտրել աղբատար խողովակը՝ կնոջն այնտեղից հանելու համար:



Վերջինս հարբած եւ մերկ է եղել: Բժիշկները պարզել են, որ Վոլգոգրադի բնակչուհին հոգեկան հիվանդություն ունի՝ վախենում է միայնակ գտնվել բաց տարածության մեջ: Այդ երեկո նա հյուրընկալել էր ընկերներին, օղի էր խմել նրանց հետ, իսկ կեսգիշերին ճանապարհել էր նրանց եւ երբ միայնակ էր մնացել, վախի նոպա էր սկսվել, եւ նա անմիջապես իրեն նետել էր աղբատար խողովակը, որից ինքնուրույն չէր կարողացել դուրս գալ: