Արցունքները նվազեցնում են սեռական ցանկությունը

Արցունքները նվազեցնում են սեռական ցանկությունը




Կանացի արցունքները նվազեցնում են տղամարդկանց սեռական ցանկությունն ու ակտիվությունը` տղամարդու օրգանիզմում նվազեցնելով տեստոստերոնի քանակը: Իսրայելի նեյրոբիոլոգիայի ինստիտուտի մասնագետների ուսումնասիրությանը կամավոր մասնակցած տղամարդիկ հոտոտել են կանանց արցունքները, որից հետո դիտել են սեքսուալ կանանց լուսանկարներ: Տղամարդիկ գրեթե միաձայն ասել են, որ այդ կանայք իրենց չեն գրավում, եւ իրենք չէին ցանկանա սեռահարաբերվել նրանց հետ: Գիտնականները կարծում են, որ հենց տեստոստերոնի նվազեցման շնորհիվ են կանայք արցունքներով իրենց պաշտպանում  տղամարդու հետ անցանկալի սեռական կապերից: