«ЮКОС»-ի հետ կապված կարող է հարուցվել 3-րդ գործը

«ЮКОС»-ի հետ կապված կարող է հարուցվել 3-րդ գործը
«ЮКОС»-ի գործով պետական մեղադրողները «Комсомольская правда»-ին տված հարցազրույցում չեն բացառել Միխայիլ Խոդորկովսկու եւ Պլատոն Լեբեդեւի նկատմամբ երրորդ գործի հարուցումը: Դատախազներ Վալերի Լախտինը եւ Գուլչեխրա Իբրահիմովը ընգծել են, որ հիմա հետախուզման մեջ են գտնվում Խոդորկովսկու եւ Լեբեդեւի 18 ենթադրյալ մեղսակիցներ: Ըստ դատախազների, եթե այդ մարդկանց բերման ենթարկելուց հետո ի հայտ գան նոր հանցանքներ, ապա նոր մեղադրանքներ կներկայացվեն գործի առանցքային դեմքերին:







«Комсомольская правда»-ի հունվարի 24-ի համարում տպագրվել է նամակ, որը իբր 2003թ. փետրվարին Խոդորկովսկին ուղարկել է «ЮКОС»-ի փոխնախագահ Օլեգ Շեյկոյին: Նամակում ասվում է. «Եթե իրավաբանները չհաստատեն, որ իմ անձնական ռիսկերը սահմանափակվում են ողջամիտ ժամկետներում, ես չեմ ստորագրի այդ ձեւը, քանի որ իմ քաղաքական կարիերայի զարգացման համար  5 տարի հետո ամերիկյան խայծը վտանգավոր է դառնում»: Ըստ մեղադրող կողմի, Խոդորկովսկին որոշել էր թեկնածություն դնել 2008թ. նախագահական ընտրություններում եւ վախենում էր, որ ԱՄՆ-ում բացահայտված խախտումները կխանգարեն նրա քաղաքական կարիերային: