Օբաման համեմատել է ԱՄՆ-ի վիճակը արբանյակի երկրածիր դուրս գալու ժամանակահատվածի հետ

Օբաման համեմատել է ԱՄՆ-ի վիճակը արբանյակի երկրածիր դուրս գալու ժամանակահատվածի հետ
ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման համեմատել է ԱՄՆ-ում տիրող իրավիճակը սովետական առջին արբանյակի երկրածիր դուրս գալու ժամանակահատվածի հետ: Այս մասին նա հայտնել է հունվարի 25-ին Կոնգրեսում տեղի ունեցած «Երկրի վիճակի մասին» ելույթի ժամանակ: Ըստ Օբամայի, 1957 թվականին ԽՍՀՄ-ի կողմից առաջին արբանյակի թռիչքը բարենպաստ ազդեցություն թողեց երկրի իրավիճակի վրա՝ Ամերիկան ավելացրեց ներդրումները հետազոտությունների եւ կրթության բնագավառներում, որից հետո դարձավ այդ բնագավառների առաջատարը:



Օբաման նշել է, որ եկել է պահը, երբ ամերիկացիներ այս սերունդը պետք է «տիեզերք ուղարկի իր արբանյակը»: ԱՄՆ նախագահը նշել է այն միջոցները, որոնք պետք է իրագործվեն մոտակա ժամանակում, որ «ապագան լինի Ամերիկայինը»: Ամերիկայի նպատակն է, ըստ Օբամայի, նորարարությունների եւ կրթության բնագավառներում գրավել համաշխարհային առաջատարի դերը: Օբաման հայտնել է, որ պատրաստվում է ավելացնել կենսաբժշկական հետազոտությունների, ինֆորմացիոն տեխնոլոգիաների, էկոլոգիապես մաքուր էներգետիկայի բնագավառների ֆինանսավորումը: