Վրացի հնագետները հսկա կմախքներ են գտել

Վրացի հնագետները հսկա կմախքներ են գտել
Բորժոմի լեռնային քարանձավներում 25 000 տարվա հնության հսկայական մարդկային ոսկորներ են հայտնաբերվել: Գիտնականները պնդում են, որ հսկաների միջին հասակը 2.5-3 մ է եղել:



Վրաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Աբիսողոմ Վեկուան կարծում է, որ գտածոն սենսացիա կարող դառնալ, քանի որ գիտական շրջանակներում վաղուց է քննարկվում տասնյակ հազարավոր տարիներ առաջ Եվրասիայի առանձին հատվածներ բնակեցրած հսկաների թեման: «Գտնված կմախքի ազդոսկրը տարբերվում է ժամանակակից մարդու ոսկորից հաստությամբ եւ մեծությամբ: Գանգը նույնպես զգալիորեն ավելի խոշոր է», ընդգծել է Վեկուան:



«Այս մարդիկ ապրել ու զարգացել են այլ քաղաքակրթություններից դուրս, այդ պատճառով էլ տարբերվում են հասակով», - բացատրել է գիտնականը, - «Գիտական գրականության մեջ նրանք հիշատակվում են որպես հսկաներ, սակայն այդ վարկածի փաստացի ապացույցներ չկային: Մենք սենսացիոն հայտնության շեմին ենք կանգնած», - ավելացրել է նա: