Ահռելի օզոնային «անցք» Արկտիկայում

Ահռելի օզոնային «անցք» Արկտիկայում
Երկրի օզոնային շերտում ահռելի «անցք» է գոյացել Արկտիկայի վրա: Գիտնականների միջազգային խումբը երեկ հայտարարել է, որ «անցք»-ի մակերեսը 2 մլն քառակուսի կիլոմետր է: Այն գոյացել է Արկտիկայի վրա փետրվար-մարտ ամիսներին եւ տեղաշարժվել Հյուսիսային Կանադայի, Հյուսիսային Եվրոպայի, Կենտրոնական Ռուսաստանի եւ Հյուսիսարեւելյան Ասիայի վրայով: Գոյացումը հավանաբար հետեւանք է գլոբալ կլիմայական փոփոխությունների եւ քլոր պարունակող արդյունաբերական արտանետումների, որոնք ազդում են 20-30 կմ բարձրության վրա գտնվող մթնոլորտի վերին շերտերի վրա:



Օզոնային շերտի քայքայման արդյունքում ուժեղանում է արեւի ուլտրամանուշակագույն ճառագայթման հոսքը, ինչն, իր հերթին, հանգեցնում է մաշկի քաղցկեղային հիվանդությունների աճի, բացասական ներգործության են ենթակա նաեւ կենդանիներն ու բույսերը: Օզոնային շերտը վերականգնվում է մի քանի տասնյակ տարվա ընթացքում: