Դեռ ինչե՜ր պիտի ըլլան...

Դեռ ինչե՜ր պիտի ըլլան...
Ոստիկանապետի հրաժարականին հաջորդեց Հովիկ Աբրահամյանի հրաժարականի լուրը: Ընդամենը շաբաթներ առաջ վարչապետի պաշտոնին հավակնողը զրկվեց նաեւ ԱԺ նախագահի պաշտոնից եւ, ըստ որոշ լուրերի, հնարավոր է համալրի ԲՀԿ շարքերը: Ընտրություններին նախապատրաստվող Սերժ Սարգսյանը որոշել է ռադիկալ փոփոխություններ անել: Լուրերի համաձայն, իր աթոռին հրաժեշտ կտա փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, ԱԱԾ ղեկավար Գորիկ Հակոբյանը եւ ուրիշներ: Ասում են՝ փոխվարչապետի պաշտոնի թեկնածուն Գագիկ Բեգլարյանն է, իսկ ԱԱԾ պետինը՝ մաքսայինի նախկին պետ Արմեն Ավետիսյանը: Կառուցվածքային փոփոխությունների արդյունքում մի շարք նախարարություններ կկիսվեն, որոշ կառույցներ կառանձնանան: Դեռ ինչե՜ր պիտի ըլլան...