Լավանդայի Արայիկն էլ էր եկել

Լավանդայի Արայիկն էլ էր եկել
Երեկ ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանի դատին էր եկել նաեւ ՕԵԿ անդամ Արայիկ Հայրապետյանը՝ Լավանդայի Արայիկը, որը, սակայն, նիստն սկսվելուց առաջ լքել է դատարանի դահլիճը: Կայքերում գրվեց, որ գործարարը զայրացել է իրեն լուսանկարելուց եւ հեռացել է՝ հայտնելով, թե լրագրողները ոչ մի տեղ հանգիստ չեն տալիս: Երեկ մեր թղթակիցը զանգել է Հայրապետյանին՝ պարզելու, թե ինչու է նա գնացել Օհանյանի դատին, նաեւ՝ որն էր հեռանալու  պատճառը: «Ես գնացել էի ուղղակի 30 տարվա ընկերոջս տեսնելու: Հետո շտապ կանչեցին հեռախոսով, դրա համար դուրս եկա»: Իսկ նկարելու պահը՞. «Բացարձակ, ինչի ինձ նկարե՞լ են: Բայց ես գիտեմ, որ դուք ընտեղ եք ամբողջ օրը, եւ գիտեմ, որ մամուլն ընտեղ է լինում, ի՞նչ կա դրա մեջ»: