ՀՀ ՊՆ-ում քննարկվել են հայ-իրանական բազմակողմ համագործակցության հարցերը

ՀՀ ՊՆ-ում քննարկվել են  հայ-իրանական բազմակողմ համագործակցության հարցերը
Ս.թ հուլիսի 12-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսին:

Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպանին ՀՀ-ում Իրանի դիվանագիտական առաքելության ղեկավարությունն ստանձնելու կապակցությամբ եւ հաջողություն մաղթել հայ-իրանական հարաբերությունների զարգացման գործում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-իրանական բազմակողմ համագործակցությանը վերաբերող, ինչպես նաեւ տարածաշրջանային խնդիրներին ու հակամարտությունների կարգավորմանն առնչվող հարցեր: