Ֆեդերիկո Ֆելինին` Ջուլիետա Մազինայի մասին

Ֆեդերիկո Ֆելինին` Ջուլիետա Մազինայի մասին
Ջուլիետայի (Ջուլիետա Մազինա՝ Ֆեդերիկո Ֆելինիի կինն ու մուսան, դերասանուհի, որ խաղացել է ռեժիսորի գրեթե բոլոր ֆիլմերում) հետ աշխատելիս ես ավելի նյարդային ու ավելի պահանջկոտ եմ, քան մյուսների հետ: Ես պատրաստ եմ հանդուրժել ում սխալներն ասես, բայց Ջուլիետայի սխալներն ինձ հունից հանում են:



 



Այստեղ ես գուցե անարդարացի եմ: Բանն այն է, որ Ջուլիետան շատ վաղ է իմ հոգում տեղ գտել, քան մյուս դերասանները, ուստիեւ ինձ թվում է, որ նա իրավունք չունի սխալվելու: Երբեմն նրան հենց այդպես էլ ուզում եմ ասել` սա ի՞նչ բան է, չէ՞ որ այս պատմության մեջ դու ամենաառաջինն ես ծնվել ու մինչեւ հիմա չես կարողանում լիովին մերվել այն կերպարին, որ վրա աշխատում ենք: Ես միշտ համարել եմ, որ իմ հանդիպումը Ջուլիետայի հետ կանխորոշված է եղել ճակատագրով, եւ մտքովս չի անցնում, որ կարող էր այլ կերպ լինել:



 



Ջուլիետա դերասանուհին լիովին համապատասխանում է իմ մտահղացումներին, իմ ճաշակի պահանջներին, համապատասխանում է ամեն ինչով` եւ արտաքինով, եւ պահվածքով, զգացմունքներն արտահայտելու ձեւով, եւ բնավորությամբ: Նա, ինչպես արդեն ասել եմ, դիմախաղի, ինտոնացիայի, ծաղրածուական հակումների դերասանուհի է: Իսկ ամենից առաջ թերեւս նա առեղծվածային էակ է, որն ունակ է մեր հարաբերությունների մեջ մաքրություն, բարոյական առավել վսեմ սկզբունքներ բերել: