Ավագանու թեկնածուների ցուցակ առայժմ միայն ՀՀԿ-ն է ներկայացրել

Ավագանու թեկնածուների ցուցակ առայժմ միայն ՀՀԿ-ն է ներկայացրել
Մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունների առաջին ցուցակը պատրաստ է: Երեկ ԿԸՀ-ին իր հայտն է ներկայացրել ՀՀԿ-ն:



 



Մյուս կուսակցությունները դեռ ճշգրտում են իրենց ցուցակները: Հիշեցնենք, որ վերջնաժամկետը մարտի 21-ն է, ժամը 18:00-ն: Ապա 10-օրյա ժամանակաընթացքում՝ մինչեւ մարտի 31-ը, կստուգվեն ներկայացված փաստաթղթերը եւ կգրանցվեն կուսակցությունները: