Սահակաշվիլին կգա Հայաստան

Սահակաշվիլին կգա Հայաստան
Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին «Իմեդի» հեռուստաընկերության եթերում  հայտարարել է, որ մտադիր է ներկա լինել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը: Իսկ մինչ այդ նա իրեն թույլ է տվել այնպիսի արտահայտություններ, որոնք բոլորովին էլ չեն նպաստում հայ-վրացական հարաբերությունների ջերմացմանը: Մասնավորապես Սահակաշվիլին ասել է, թե աբխազական երկաթուղու բացումը կհարվածի Ադրբեջանի շահերին, որ Ջավախքում ռուսական զորքերի դուրսբերումից հետո այնտեղ դեռ գործակալներ են վխտում և որ կարիք չկար Չախալյանին ազատ արձակելու: