Հիմա սադրի՞չ է, թե՞ սադրիչ չէ

Հիմա սադրի՞չ է, թե՞ սադրիչ չէ

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Նախախորհրդարանի ակտիվիստ ձևացած ոստիկան Արման Արշակյանի մասին: Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ Արման Արշակյանը 2009թ մայիսի 22-ին զորացրվել է, նա ծառայել է ոստիկանության զորքերում՝ իբրեւ վաշտի հրամանատար, կապիտան է եղել:



 



Կայքի թղթակցին հաջողվել է պարզել նաև, որ ակտիվիստ ձեւացած անձը, մինչ ոստիկանության զորքերում ծառայելը, աշխատել է Փրկարար ծառայությունում: