Հայտնի է Կաննի կինոփառատոնի հաջորդ նախագահի անունը

Հայտնի է Կաննի կինոփառատոնի հաջորդ նախագահի անունը

Կաննի կինոփառատոնի նոր նախագահ է ընտրվել 68-ամյա Պյեր Լեսկյուրը, ով երկար ժամանակ աշխատել է որպես լրագրող։ Նա ֆրանսիական վճարովի «Canal+» հեռուստաալիքի համահիմնադիրներից է։ Լեսկյուրը եղել է ալիքի գլխավոր տնօրենը 1994-2002թթ.։ Այդ տարիների ընթացքում «Canal+»-ը դարձել է ամենախոշոր խաղակիցներից մեկը մալուխային հեռուստատեսությունների համաշխարհային շուկայում:



Լեսկյուրն իր պարտականություններին կանցնի 2014-ի հուլիսի 1-ից և այդ պաշտոնում կփոխարինի 83-ամյա ռեժիսոր Ժիլ Ժակոբին, ով գլխավորել է կինոֆորումը 2001-ից: Փաստացի Ժիլ Ժակոբը կնախագահի այս տարվա մայիսի 14 – 25-ը կայանալիք 67-րդ կինոփառատոնը: