Մանվել ախպորը մի բան եմ ուզում հարցնել

Մանվել ախպորը մի բան եմ ուզում հարցնել

 Մանվելի թեզն էլ նոր թեզ է: Քաղաքագիտության մեջ նոր մոտեցում: Էն որ երկիրը ծայրահեղ վատ է ապրում, մարդիկ լքում են հողը, Մանվել Գրիգորյանն ասում է՝ իշխանությունները զդես պրիչյո՞մ… Սա արդեն վերջն է: Գիտական թեզը առանց պաշտպանության հիմնավորվում է՝ հեսա սաղ աշխարհը հա՜յ-հա՜յ ճգնաժամ ա, Ամերիկայի նման երկրում ստից բանից կանգնում, փողը չեն տալիս, գործազրկությունա էթում: Եվրոպական երկրներում, բացի Գերմանիայից, ճգնաժամ ա էթում…



Այդքանից հետո ո՞նց չհամաձայնվես, որ Հայաստանում էլ, ախպեր ջան, պատերազմ ա էթում: Բայց էդ պատերազմը չի խանգարում, որ երկրում մի խումբ մարդիկ հարստանան ու այնքան հարստանան, որ մնացածին հացի փող  չմնա: Իշխանությունները զդես պրիչյո՞մ, որ երկրի ողջ հարստությունը կուտակվումա մի խումբ մարդկանց ձեռքում: Պատերազմա, ճգնաժամա: Դիմանալ ա պետք:



Զորավարը մի հետաքրքիր միտք էլ է առաջ քաշում՝ որ էթանք, կեթանք Բաքու, որ շատ դավադիտ անեն, կեթանք, ինչ պիտի անենք: Սա ոգևորող խոսք է, բան չունեմ ասելու, զորավարը միշտ զորքին պիտի ոգևորի: Առավել ևս ինձ դուր եկավ, երբ հիշեցրեց.  



«Երկու օր առաջ, գիշերը ժամը 12-ին, տղերքը զանգել, խնդրում են, որ իրենց հանեն սահմանը: Սահմանով են ուզում պրծնել: Որ էթանք, կէթանք Բաքու, որ շատ դավադիտ անեն, ինչ պիտի անենք»: Սա ռազմական դաշտի համար պիտանի ելույթ է, երբ թշնամուն վերջնական ջախջախելու համար կոչ է հնչում: Ու ես հավատում եմ, որ մեր արծիվները պատրաստ են դրան: Բայց Մանվել ախպոր խոսքը գնահատելով որպես ռազմական հրաշունչ ելույթ, / իրավունք եմ վերապահում ինձ ախպեր ասել, որովհետև ինքը ախպերավարի ուզում է, որ բոլորս միասնական, համերաշխ լինենք, կուշտն ու սովածը, խռովն ու բարիշը/, մի բան եմ ուզում հարցնել՝ իսկ որ ժողովրդին էդքան դավադիտ եք անում՝ վերևներով, էդ նույն արծիվները մեր ժողովրդի միջից չե՞ն, չե՞ք մտածում, որ ժողովուրդը դավադիտ լինի, ի՞նչ կանի… Մեկ էլ մի բան: Զորավարին խնդրում եմ, որ եթե Բաքու գնալու մտադրություն ունեն, չասի՝ մենք առաջնագծին զենք մատակարարելու խնդիր ունենք: Որը հացից կարևոր խնդիր է: 20- ամյակը լրացավ ու անցավ, որ ժողովուրդը հացի խնդիր ունի, էդ զենքի խնդիրը չլուծվե՞ց:



 



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ