5-րդ բրիգադը Շահումյանում չի եղել կամ` ով որքան արյուն է տվել

5-րդ բրիգադը Շահումյանում չի եղել կամ` ով որքան արյուն է տվել

5-րդ բրիգադը Շահումյանում երբեք չի եղել, իսկ Սամվել Ալեքսանյանը արցախյան ազատամարտին չի մասնակցել։ Այս մասինNEWS.am-ի հետ զրույցում ասել է 5-րդ բրիգադի  տանկային գումարտակի  հրամանատարի տեղակալ, ազատամարտիկ Վարդան Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի այն պնդմանը, թե ինքը արցախյան ազատամարտի ժամանակ 5-րդ բրիգադի կազմում կռվել է Շահումյանում։



 



«5-րդ բրիգադը Շահումյանում չի եղել, 1993թ. հունվարին եղել է Մարտակերտում, այնուհետև 1993թ. աշնանը՝ Մանվելի հետ Ֆիզուլիում, հետո 1993թ. աշնանը և 1994թ.՝  Մարտակերտում»,- պատմել է ազատամարտիկը։