Հանձնաժողովի կազմում է նաեւ նախկին վարչապետը

Հանձնաժողովի կազմում է նաեւ նախկին վարչապետը

Օրեր առաջ գրել էինք, որ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի աշխատանքներում որոշակի փոփոխություններ են եղել:



ԲՈՀ-ի մասնագիտական հանձնաժողովների աշխատանքը կասեցվել էր, ապա սկսվել էր նոր հանձնաժողովների ձեւավորման գործընթացը: Եվ, քանի որ ամենից շատ դժգոհություններ կային «տնտեսագիտություն» մասնագիտության գծով գործող երկու հանձնաժողովներից, ենթադրվում էր, որ առաջին հերթին դրանց կազմը պետք է փոխվի: Սակայն տեղեկացանք, որ Տնտեսագիտական համալսարանի եւ Երեւանի պետհամալսարանի կազմում գործող հանձնաժողովների կազմը գրեթե ամբողջությամբ նույնն է մնացել, ամենակարեւորը՝ նույն նախագահների՝ Յուրի Սուվարյանի եւ Գրիգոր Ղարիբյանի ղեկավարությամբ:



 



Տնտեսագետների միակ հույսը մնում էր նոր ստեղծվելիք երրորդ հանձնաժողովը՝ Սլավոնական համալսարանում ձեւավորվող, որտեղ կարող էր արդարություն տիրել եւ նորմալ գիտական աշխատանքների պաշտպանություն կազմակերպվել: Երեկ տեղեկացանք, որ այդ հանձնաժողովն արդեն ձեւավորվել է, նախագահն է Սլավոնականի ռեկտոր Արմեն Դարբինյանը: Հանձնաժողովի կազմում են ընդգրկվել նաեւ Հրանտ Բագրատյանը, Էդվարդ Սանդոյանը, ովքեր դասախոսում են Հայ-ռուսական համալսարանում: Արդեն իսկ կա պաշտպանության հայտերի հոսք դեպի Սլավոնական համալսարանի հանձնաժողով, որտեղ ընդգրկված են նաեւ մի քանի ռուս գիտնականներ: Հանձնաժողովն ունի 18 անդամ