Բուհն է ուղեղից հաշմանդամ․ սկանդալ Բրյուսովի համալսարանում

Բուհն է ուղեղից հաշմանդամ․ սկանդալ Բրյուսովի համալսարանում

«Ժամանակին ուսանողները, եթե չէին պատրաստվում քննություններին ու չէին կարողանում նորմալ պատասխանել հարցերին, տետրը սուսուփուս հանձնում, գնում էին: Իսկ մեր օրերում գրավոր աշխատանքները ստուգելուց այսպիսի հաղորդագրությունների ես հանդիպում...»․ սա Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի փիլիսոփայության ամբիոնի դասախոս Մովսես Դեմիրճյանի գրառումն է ֆեյսբուքում, ահա այս նկարի հետ հետ մեկտեղ https://www.facebook.com/photo.php?fbid=533172016812015&set=a.150020378460516.28371.100003576633868&type=1&theater ։



 



Բնականաբար, այս գրառումից հետո ֆեյսբուքահայությունը սկսեց մեկնաբանություններ գրել, մի մասը պաշտպանում էին աղջկան և գրում, որ դասախոսին հարիր չէ նման գրառումներ կատարելը, մի մասն էլ, թե ուսանողությունը խելքից անդամալույծ է։ Ուսանողին, որը իր ստուգարքի տետրի մեջ գրել էր այս խոսքեր,ը նույն նկարի տակ մեկնաբանություն էր թողել։



«Պարոն Դեմիրճյան, գրողը ես եմ․․․ու գրել եմ, որովհետև զեղչի խնդիր ունեմ, եթե լիկվիդ մնամ, զեղչից կկտրեն։ Չեմ պատրաստվել քննությանը, որովհետև նախորդ օրը աշխատանքի եմ եղել մինչև ուշ։ Այսօր էլ պատրաստվում էի ձեզ զանգահարել ու խնդրել, եթե հնարավոր է ՝ ամբողջ նյութը գամ պատասխանեմ։ Բայց ոնց հասկանում եմ, ուղեղից ինվալիդ եմ, հաղորդագրությունն էլ գրել էի անճարությունից, որովհետև համարյա ոչինչ չեմ կարողացել գրել։ Ու էլի եմ կրկնում զեղչի խնդիր ունեմ, լիկվիդը զեղչից կտրում են։ Ասեմ ավելին, այդ ձեր բուհն է ուղեղից հաշմանդամ, որ միակողմանի  ծնողազուրկ երեխային զեղչ հատկացնելը լիկվիդի հետ կապ ունի»։ Այս մեկնաբանությունից հետո էլ կրքերն ավելի թեժացան։ Մարդիկ պատմվածքի չափ մեկնաբանություններ էին թողնում։ Սա էլ Մովսես Դեմիրճյանի մեկնաբանություններից մեկն է․ «Երկիր եմ ասել, է, մի երկու հոգու անբավարար ես դնում՝ երկիրն իրար է խառնվում»։



 



Այս ֆեյսբուքյան աժիոտաժից հետո մի անհայտ քաղաքացի բաց նամակ է փոխանցել SHAMSHYAN.com-ին՝ դիմելով Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին։ Անհայտ քաղաքցին հորդորում է Մովսես Դեմիրճյանին կարգի հրավիրել և ենթարկել համապատասխան պատասխանատվության․ «Բնավ չմիջամտելով Ձեր իսկ ներքին՝ ԿԳՆ նախարար և դասախոս հարաբերություններին ու բնավ ոչ մի կերպ ուղղորդողի դեր չտանելով՝ պարզապես խորհուրդ ենք տալիս, որպեսզի Մովսես Դեմիրճյանը հեռացվի տվյալ համալսարանից, քանզի նման հոգեբանությամբ մարդը չի կարող հոգեբանություն դասավանդել երիտասարդ սերնդին»։



 



Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով նաև ակտիվ ֆեյսբուքյան օգտատեր է, դեռ չի արձագանքել: Ֆուտբոլի առաջնությունը երևի ավելի հետաքրքիր է Արմեն Աշոտյանի համար: