Սբ. Աստվածածին եկեղեցին արդեն ցանկապատ ունի

Սբ. Աստվածածին եկեղեցին արդեն ցանկապատ ունի

Հեռահաղորդակցության առաջատար օպերատորն արդեն 9 տարի Հայաստանի շուկայում գործում է կառավարման քաղաքակիրթ մոդելով: Կորպորատիվ պատասխանատվության սկզբունքով առաջնորդվելու կազմակերպության արժեհամակարգը վաղուց կենսակերպ է դարձել նաեւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցների համար: Երկրին եւ հասարակությանն օգտակար լինելու նրանց ցանկությունը պարբերաբար դրսեւորվում է բազմաթիվ նախագծերում, որոնց իրականացման որոշումը կայացնում եւ միջոցներ են տրամադրում   կազմակերպության տարբեր վարչությունների աշխատակիցները:



 



Այսօրինակ ծրագրերից մեկն էլ իրականացվել է Արարատյան Հայրապետական թեմի Վեդի քաղաքի Սբ. Աստվածածին եկեղեցու բակի տարածքում: Այս անգամ իրենց անձնական միջոցներից ներդրում են կատարել ՎիվաՍել-ՄՏՍ-ի տեխնիկական վարչության աշխատակիցները: Նրանց նախաձեռնությունը ողջունել եւ որոշակի աջակցություն է տրամադրել նաեւ տնօրինությունը: Միասնական նվիրման արդյունքում հավաքվել է ավելի քան 3,5 մլն դրամ, որն ուղղվել է շինարարության իրականացմանը: Արդյունքում` եկեղեցու տարածքն առանձնացվել է ցանկապատով: Տեղադրվել է մուտքի դարպասը:



 



Ցանկապատի եւ դարպասի կառուցման աշխատանքները կազմակերպվել եւ ավարտվել են մեկ ամսվա ընթացքում. նպատակն ազնիվ էր, միջոցները` նվիրական: Եկեղեցու բարեկարգ տարածքի մաքրման աշխատանքներն իրականացրել են նախաձեռնության հեղինակները` ՎիվաՍել-ՄՏՍ-ի տեխնիկական վարչության աշխատակիցները:



 



«Գործունեության առաջին իսկ տարիներից ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարեւոր է համարել հասարակության հանդեպ հարգանքն ու հոգատարության դրսեւորումը: Ուրախ եմ արձանագրել, որ ընկերության ներսում ձեւավորված արժեքային համակարգը խորը արմատներ է գցել նաեւ մեր ընտանիքի անդամներից յուրաքանչյուրի գիտակցության մեջ: Ամենամեծ ձեռքբերումը միասին հաջողության հասնելու կամքն ու վճռականությունն է: Ուրախ եմ նաեւ, որ այսօր մեր կողքին է ընկերության հետ համագործակցությունը բարձր գնահատող «Հովեր» երգչախումբը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:



Խմբերգային երաժշտությամբ զբաղվող «Հովերը» ժողովրդական նվագարանների, թատրոնի եւ ակադեմիական ծրագրերի համադրման միջոցով զարգացրել է իր ձեռքբերումները: Գեղարվեստական ղեկավար Սոնա Հովհաննիսյանի ներկայացրած տվյալներով, ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ շուրջ երկու տարվա համագործակցության արդյունքում երգչախումբը հասցրել է մասնակցել միջազգային չորս փառատոնի: Միայն անցյալ տարի «Հովերը» կատարումներով ներկայացել է Ֆրանսիայում, Ռուսաստանում, Վրաստանում, Թաիլանդում եւ Բելգիայում՝ վերադառնալով համերգային նոր շրջագայությունների առաջարկներով:  Երգչախմբին ՎիվաՍել-ՄՏՍ-ի երկու տարվա ընթացքում ցուցաբերած աջակցությունը կազմել է ավելի քան 69 մլն դրամ: