Նաիրիտցիները կրկին ցույց են անում

Նաիրիտցիները կրկին  ցույց են անում

«Նաիրիտ» գործարաինի աշխատակիցները գործարանի մոտից ոտքով շարժվում են դեպի կառավարության շենք։



Այս պահին ինչպես տեղեկացնում է մեր թղթակիցը՝ ավելի քան 1500 քաղաքացիներ պահանջում են իրենց աշխատավարձերը և աշխատանք։



Աշխատակիցներից մեկը տեղեկացրեց, որ 20 օր առաջ կառավարությանը ուղղված նամակ են գրել, բայց մինչ օրս պատասխան չեն ստացել։



Նրանք վարչապետ Հովիկ Աբրահամյանից պահանջում են պատասխանել իրենց նամակին, քանի որ ուզում են իմանալ թե ինչ է սպասվում իրենց և գործարանին։ Երթի մանակիցները այժմ Կոմիտասի այգու մոտ են գտնվում։