Արցախի պաշտպանության բանակը խափանել է ադրբեջանցիների դիվերսիոն ներթափանցման փորձը

Արցախի պաշտպանության բանակը խափանել է ադրբեջանցիների դիվերսիոն ներթափանցման փորձը

ԼՂՀ եւ ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղություն) հակառակորդը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը:



ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում՝ հակառակորդի հետախուզադիվերսիոն խումբը ժամանակին հայտնաբերվել է, անդամների մի մասը ձերբակալված են, մյուսները դիմել են փախուստի:



Գործողության արդյունքում հայկական կողմը կորուստներ չի ունեցել:



Նշենք, որ երեկ տեղեկություններ էին տարածվել, թե ադրբեջանցիները դիվերսիոն հարձակում են կատարել Քարվաճառի ուղղությամբ: Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել էր տեղեկությունը, թե ադրբեջանցիները գերեվարել են 14-ամյա մի պատանու: