Արտագաղթի կասեցման ծրագիրը քննարկման փուլ է անցնում. Արծվիկ Մինասյան

Արտագաղթի կասեցման ծրագիրը քննարկման փուլ է անցնում. Արծվիկ Մինասյան

Հայ Յեղափոխական Դաշնակցության կողմից մշակված Հայաստանում արտագաղթի կասեցման ծրագիրը դեռևս քննարկումների փուլ է անցնում` այդ թվում նաև քառյակի շրջանակում. այս մասին Tert.am-ին ասել է ՀՅԴ պատգամավոր, ծրագրի ղեկավար Արծվիկ Մինասյանը՝ պնդելով, որ ծրագրի մասին չի մոռացվել։




«Մենք ներկայացրել ենք, հիմա նորից քննարկումներ ենք իրականացնում և հույս ունենք, որ առաջիկայում նորից օրակարգային հարց կդառնա, որովհետև մի ուժի, մի քաղաքական միավորման խնդիր չի սա։ Քանի դեռ չի գիտակցվել, որ նման համապարփակ ծրագիր պետք է մշակել և իրագործել, հնարավոր չէ արդյունքի հասնել»,- ասել է նա։