Ինչո՞ւ հենց Լևոնին ձերբակալեցին

Ինչո՞ւ հենց Լևոնին ձերբակալեցին

Մոսկվայում ձերբակալել են հայկական սփյուռքի ամենահարուստ ներկայացուցիչներից մեկին՝ արցախցի գործարար Լևոն Հայրապետյանին: Ձերբակալությունից հետո արդեն երևում է առաջին ծաղիկ արձագանքները. սլաքն ուղղվում է Ռուսաստանի ու Ադրբեջանի ուղղությամբ: Ինչու՞ հենց Լևոնին: Մի՞թե Մոսկվան մեր մյուս օլիգարխների կոմպրոմատները չունի, չէ՞ որ տարբեր աղբյուրներով բազմիցս իրազեկվել է յուրաքանչյուրի հարստության չափն ու ստացման աղբյուրները: Մոսկվան անգամ տեղյակ է, թե մեր որ հավը որ բնում է ձու ածում և ցանկացած պահի կարող է և՛ ձուն վերցնել, և՛ հավը մորթել: Եվ հետո Մոսկվան նման քայլ կատարելուց առաջ, հաշվի կառներ տեղական օլիգարխիայի արձագանքը: Չէ՞ որ, եթե նման կուրս է վերցված, հաջորդը կլինեն նրանք: Բայց, մերոնք ոնց որ թե շատ հանգիստ են ու ոչ մի երևացող արձագանք չկա: Փոխարենը հայտնի ու անհայտ սլաքներ են տարբեր գործիչների կողմից ուղղվում Ռուսաստանի, Ադրբեջանի ուղղությամբ, որպեսզի կրակն այդ գծի վրա զարգանա: Առանց գնահատական տալու, ուզում եմ ներկայացնել Լևոն Հայրապետյանի որոշ հայտարարություններ, որոնք ինքնին կարող են լույս սփռել այս հարցի վրա.



 



- Հայաստանում պետք է իրականացնել «Ցուցակ» օպերացիա՝ կազմել որոշակի մարդկանց ցուցակ և «լուծել հարցերը», բայց մինչ այդ պետք է, որ նրանք վերադարձնեն Հայաստանից գողացած փողերը։ «Այսօր հեռուստատեսությամբ կարելի է տեսնել, թե ինչպես որոշ օլիգարխներ լումաներ են բաժանում և բարերարի համբավ գնում, հետագայում այդ հենքի վրա կառուցում են քաղաքական նպատակներ: Նրանք բաժանում են այն լումաները, որոնք գողացել են ժողովրդից չվճարած հարկերի տեսքով»,– ասել է Լևոն Հայրապետյանը՝ հավելելով, որ Հայաստանում այսօր կա մոտ 100 օլիգարխ, որոնք չվճարած հարկերի հետևանք են:



- Փոքր Հայաստանում կարգուկանոնը առանց վնասների կարելի է հաստատել կես տարում։ «Պետք է խթանել ոչ թե ժողովրդի արտագաղթը, այլ արհեստական օլիգարխ մոլախոտերի։ Հայերը կամքով ժողովուրդ են, նրանց չեն կարող ղեկավարել կիսագրագետ թերզարգացած մարդիկ:



 



- Հայաստանում լավագույն բիզնեսը վարչական պաշտոնն է։ «Սփյուռքը օգնում է Հայաստանին, որպեսզի խիղճը հանգստացնի, բայց գլոբալ առումով նրանք չեն ցանկանում փրկել երկիրը:



 



ՀԱՍՄԻԿ   ԲԱԲԱՋԱՆՅԱՆ