Հայր մեր… ես Արթուրը չեմ

Հայր մեր… ես Արթուրը չեմ

Երբ Արթուր Բաղդասարյանը որպես կեր կրկին մատուցվեց հանրությանը, ուրիշ բան չի մնում, քան դիմել Սպառողների միությանը՝ ինչու՞ հանրության առողջական խնդիրներով չեք զբաղվում: Պիտակը փոխելով, ապրանքանիշը փոխելով ինչքա՞ն կարելի է խաբել ժողովրդին:



 Բրենդ հագուստ ներմուծող մի տիկնոջ մասին եմ ուզում պատմել, վաղուցվա բան է, ով առասպելական հարստություն դիզեց: Ինչ էր անում: Սովորական հագուստներին բրենդային պիտակ էր կպցնում, դրա համար հատուկ աշխատողներ էր պահում ու վճարում: Հետո ապրանքը բաց թողնում՝ բրե՜նդ է… Էդ էլ ոնց իմացա: Բլուզկա էի նվեր ստացել, փոքր էր հագովս: Անմիջապես ձեռքիցս թռցրեց՝ տուր ինձ, լավն է: Ախչի, բա բրենդ շորերը քո ձեռքին, տեղական բլուզկայիս վրա՞ է աչքդ: Ինչևէ: Օրերից մի օր այդ հագուստը տեսա մոտիկներիցս մեկի հագին: Վա՜յ,- զարմացա.



-Էդ ո՞նց է ձեռդ ընկել:



- Նատոյից եմ առել:



Պարզվեց, որ 10 անգամ ավելի է վճարել, քան իր գինն է: Երբ Նատոյին ասացի, չքմեղացավ.



-Ախչի, դու հո հետամնաց չես, գիտե՞ս թե այդ բլուզի բրենդը չկա՞:- Մերոնք իսկույն բրենդն անում  են:



Մոտիկիս ինչքան փորձեցի համոզել, որ դա իմ 5000 դրամանոց բլուզն է. չհաջողվեց՝ մի սրա յառլիկներին նայի, երկու տեղ էլ նույնն է կպցրած: Երբ ասացի փորձելու ժամանակ նեղ էր,  հատն էլ մի քիչ քաշվեց ու ցույց տվի քաշված հատի տեղը, սրտնեղեց՝ թե շատ է դուրդ եկել՝ քեզ տամ:



Հիմա Արթուր Բաղդասարյանն է: Մի ապրանքի վրա կարելի՞ է այդքան յառլիկ փոխել: Հիմա էլ ասում է՝ բրե՜նդ եմ, ընդդիմության բրենդ, մնացած բոլորը սուտիմուտի բաներ են, ես իսկականն եմ, օրիգինալը: Հայր մեր, ես Արթուրը չեմ:  



Ախր օրվա երեխան էլ տեսնում է, որ ապրանքը հագա՜ծ է, տեղ- տեղ էլ մաշած: Ու՞մ տեղն է մեզ դրել «յառլիկ կպցնողը», որ մաշած ապրանքը թազի տեղ սաղացնում է: Որ հավատանք ու գնենք, քանի՞ օր կդիմանա:




ՀԱՍՄԻԿ   ԲԱԲԱՋԱՆՅԱՆ