Կա ապրելու շատ հետաքրքիր մի բանաձեւ

Կա ապրելու շատ հետաքրքիր մի բանաձեւ

«Կա ապրելու շատ հետաքրքիր մի բանաձեւ, որն ասում է` երեք-չորս տարին մեկ պետք է փոխես աշխատանքդ»,- ասաց արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը` հարցին ի պատասխան, թե չե՞ք կարոտում նախարարի Ձեր սենյակին: «Թե նախորդ, թե այս սենյակում սեղանիս միշտ եղել է այս գիրքը,- ցույց տալով սեղանին դրված Աստվածաշունչը՝ ասաց նա,- քրեակատարողական հիմնարկում է պատրաստվել. նվիրել են դատապարտյալները»: Շա՞տ ունեք նման նվերներ իրենցից: «Չէ, էս մեկն է»: ԱԺ այս շենքի տեղում էլ նախկինում Կոզերնի գերեզմանոցն է եղել, Աստվածաշունչն էստեղ երեւի շատ պետք գա Ձեզ: «Չէ, սնահավատ չեմ»: Մեկ է` «27» է այստեղ տեղի ունեցել, ԱԺ-ն շատ ծանր աուրա ունի: «Կա նման բան»: Որտե՞ղ էիք այդ օրը: «Նույն այս` ԱԺ շենքում»: Իրավաբա՞ն էիք: «Ոչ, փորձագետ»: