Հակառակորդի գյուղում կին է վիրավորվել

Հակառակորդի գյուղում կին է վիրավորվել

Ադրբեջանի Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղում ձեռքի հրազենային վնասվածք է ստացել տեղի բնակչուհի Խաթիրա Ալիևան, տեղեկացնում է Ազատությունը:



Ալիևան տեղափոխվել է Թովուզի հիվանդանոց:



Ադրբեջանական աղբյուրների պնդմամբ՝ կինը վիրավորվել է հայկական Զինված ուժերի կողմից գյուղի գնդակոծության հետևանքով:



Ըստ նույն աղբյուրների՝ գնդակոծությունը զգալի վնասներ է հասցրել գյուղի շինություններին:



Հայկական կողմը, մինչդեռ, հայտարարում է, որ երեկ ուշ երեկոյան ադրբեջանական զինուժն է սկսել գնդակոծել Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղը, ինչի հետևանքով զոհվել է գյուղի 61-ամյա բնակիչ Վանիկ Ղուկասյանը: Իսկ օրերս էլ Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաղորդել էր, որ ադրբեջանական զինուժը կրակում է սեփական գյուղերի ուղղությամբ: