Թուրքիան երբեք թույլ չի տալ ստեղծել քրդերի պետություն Սիրիայի հյուսիսում. Էրդողան

Թուրքիան երբեք թույլ չի տալ ստեղծել քրդերի պետություն Սիրիայի հյուսիսում. Էրդողան

Թուրքիան երբեք թույլ չի տալ, որ իր հարավային սահմաններին՝ Սիրիայում ստեղծվի քրդական պետություն: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի Նախագահ Թայիփ Էրդողանը, հաղորդում է ТАСС-ը:



«Թուրքիան երբեք թույլ չի տա Սիրիայի հյուսիսում՝ Թուրքիայի հարավային սահմանների մոտ ստեղծվի քրդերի պետություն: Անկարան գործի կդնի բոլոր հնարավոր ջանքերը, որ այդ նախագիծը երբեք չիրականացվի, ինչպիսին էլ որ լինի հարցի գինը»,- ասել է Էրդողանը:



Թուրքիայի Նախագահի հայտարարությունը հնչել է Սիրիայի հյուսիսում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների դեմ մարտերում զինված քրդական խմբավորումների զգալի հաջողությունների ֆոնին:



Այդպես, տեղեկությունների համաձայն՝ շաբաթ օրը քրդական ջոկատները դուրս են հանել ծայրահեղականներին սիրիական Քոբանի քաղաքից: Այժմ քաղաքը գտնվում է ամբողջությամբ քրդերի հսկողության տակ: