Եվրոպայում մտադիր են արգելել տեսարժան վայրերը լուսանկարելը

Եվրոպայում մտադիր են արգելել տեսարժան վայրերը լուսանկարելը

Եվրամիությունը կարող է արգելք սահմանել հանրային շենքերը լուսանկարելն ու հաջորդիվ դրանք հրապարակելը սոցցանցերում:



Ինչպես հայտնում է Euromag-ը` Daily Mail-ին հղումով, թեև մեր օրերին հանգիստն արտասահմանյան երկրներում ու քաղաքներում չի անցնում առանց տեսարժան վայրերում լուսանկարվելու, շուտով զբոսաշրջիկներին կարգելեն լուսանկարվել օրինակ` Փարիզի Էյֆելյան աշտարակի կամ Հռոմի Տրևի շատրվանի մոտ: Իսկ դրա պատճառը կլինի հանրային կառույցները լուսանկարելու ԵՄ արգելքը:



Հաջորդ շաբաթ Բրյուսելու կքննարկվի գործող օրենսդրությունում փոփոխություններ սահմանելու հարցը, ըստ որի՝ այս կամ այն կառույցի մոտ լուսանկարվելու համար համապատասխան մարմնի թույլտվություն անհրաժեշտ կլինի: